Պայթյուն է տեղի ունեցել վարչապետի նստավայրի մոտ, որտեղից նախարարը հեռանալիս է եղել: Յեմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել:
«Ուժային կառույցները մենք ստուգել ենք, և ուժային կառույցների ստուգումների արդյունքները մեր հաշվետվության մեջ ներառված չէ այն պարզ պատճառով, որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, և դրանք օրենքի տառին համապատասխան գտնվում են համապատասխան վայրում: Դուք՝ որպես պատգամավոր, իրավունք ունեք տիրապետել այդ խնդիրներին: Մենք կարող ենք Ձեզ առաջարկել գաք Վերահսկիչ պալատ»:
յսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելով արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, նշել է, որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ կան Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև, հետևաբար, առավելապես պետք է նպաստել իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը:
ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Սարգսյանին` կոչ անելով օգտագործել պետության բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի նորմերի ամբողջական իրականացման և արդարության վերականգնման համար, շարունակել այն քայլերն ու գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության պաշտպանությանը:
«Հիմա ես ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ կամ ՎՊ-ի ամբողջ գործունեությունը լուծվում է արտադատական կարգով, կա՛մ Դուք մի հրապարակեք, որ Գլխավոր դատախազությանը վատ վիճակի մեջ չդնեք, կամ թող նրանք «չջրեն»»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Հարձակումը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Նախօրեին ԱՄՆ-ն Բաղրամի բանտի ու դրա 3 000 թալիբ կալանավորների վերահսկողությունը հանձնել էր Աֆղանստանի իշխանություններին:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից, ապա տեսականորեն դրա հետ կարող է անել ամեն ինչ` վաճառել, փոխանակել, նվիրել, և այլն:
«Իմ գերագույն խնդիրը գաղափարական լուսավորչության առաքելությունն է։ Ինչ մնում է՝ ո՞ւմ հետ կարող եմ արժանի մարաթոն մտնել, կարծում եմ՝ ոչ գործող նախագահի, այլ՝ հավակնորդների շրջանակում»,- ասաց նա` վստահեցնելով, որ գաղափարական առումով իրեն հավասար քաղաքական գործիչ չկա, ում հետ ինքը երկխոսության մեջ կմտնի։
Այս պահին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերիշը կազմակերպության դեսպանի՝ դերասանուհի Անջելին Ջոլիի հետ գտնվում է Հորդանանում, որտեղ մեծ թվով սիրիացի փախստականներ կան:
Ոչ մի խելքը գլխին մարդ չի պահանջի պետական գաղտնիքների և մեխանիզմների բացահայտում: Սակայն ժողովուրդն ուզում է իմանալ, թե ինչ են անում դիվանագետները: Թե ինչպես են անում` դա նրանց գործն է:
«Այն խայթոցները, հարցազրույցները, որ կան մամուլում, արդեն խոսում են այն մասին, որ ակտիվ քաղաքականության ստարտը տրվել է»,- այսօր ասուլիսում հայտարարել է Կ. Քոչարյանը:
«Ես Ձեզ ասում եմ՝ արդեն բավականին լուրջ պաշտոնյաներ նստած են, մի քանիսը ձերբակալված են: Կա հարուցված քրեական գործ, որի չափերը հասնում են տասնյակ հատորների»:
«7 տարի է` կառուցում եմ և ես ՎՊ նախագահ եմ աշխատում ընդամենը 4 տարի: Դրա հետ կապված, այո, եղել է հրապարակում, և ոչմիայն ես, այլև մարդիկ շատ հստակ պատասխան են տվել և կարծում եմ` խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին»:
Նախարարի փոխանցմամբ` ԵՄ կողմից մի շարք հայտարարություններ են հնչել: Վերջին օրերի ընթացքում նա տասնյակ հեռախոսազանգեր է ստացել տարբեր երկրների, այդ թվում` ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներից, ովքեր իրենց միանշանակ վերաբերմունքն են հայտնել կատարվածի վերաբերյալ:
Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու և Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:
Քաղաքական առումով հետաքրքիր էր Մասիսի քաղաքապետի ընտրությունները: Այստեղ առաջադրված երեք ԲՀԿ-ական թեկնածուներից ներկուսակցական «փրայմերիզի» արդյունքում մնացել էր մեկը՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարապետ Օհանյանը, ով պարտվեց ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանին:
Վարժանքի ընթացքում մշակվել են կառավարման մարմինների գործակցության, մարտական տեխնիկայով ստորաբաժանումների կիրառման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններում անձնակազմի գործողությունների հարցերը: Զորքերի գործողություններն իրականացվել են ռազմաճակատային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների աջակցությամբ:
Երեկ «ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են նախօրեին Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծի գործով և բաց թողել:
Դիտարկմանը ԼՂ-ի կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական, փոխգնդապես Խրիստո Խրիստովը, իսկ Ադրբեջանի կողմից դիտարկումը կիրականացնեն դաշտային օգնական Բիրժի Աբերլեն եւ անձնական օգնական Վիլյամ Պրայերը: «Կլինի հերթական դիտարկում: Հանդիպման հնարավորության մասին որեւէ լրացուցիչ բան չի հաղորդվել»,- ասաց Մարսել Պետրոսյանը:
Ինչևէ, ընտրությունների արդյունքներից դժգոհ են թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ընտրախախտումներ են գրանցել նաև Մասիսում, և ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջով ԲՀԿ-ն դիմել է ԿԸՀ-ին:
«Հարավային Կորեան առաջին անգամ գլխավորել է բոլոր գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի աջակցությամբ իրավիճակը կայունացնելու համար»,- մեջբերում է թերթն իր անանուն ռազմական աղբյուրը:
Մտածել, որ մի մարդասպանի պատճառով Հունգարիայի նման երկիրը կարող է դուրս մնալ մեր դիվանագիտական աշխարհագրությունից` առնվազն մանկամտություն է` ինֆանտիլիզմ: Ընդհակառակ, ստեղծված իրադրությունում հարկ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Մենք այսօր մեր դեմ տեսնում ենք երկու թշնամի` Ադրբեջան և Հունգարիա: Մի՞թե դա խելամիտ է, ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այդ երկրների միջև: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, օրինակ, ուղիներ փնտրել` ալյանս կազմելու Բուդապեշտի հետ, և գործողության սլաքն ուղղել Բաքվի դեմ:
Զեկույցում նշվում է, որ Հունգարիան պետք է պնդի, թե խոսքը թյուրիմացության մասին է:
«Հա՜, մեզ լավ էին նայում, հարստացանք, բայց հիմա Սիրիայում վատ վիճակ է, փախչենք:Երբ լավ լինի, նորից կվերադառնանք»: Է՜, ուրեմն պարազիտի մեկն ես: Հիմա արաբները, այո՛, նախընտրում են ժամանակավոր բնակություն հաստատել Թուրքիայի ճամբարներում: Հայաստանում պետք է լիներ ոչ թե Սփյուռքի նախարարություն, այլ հանձնաժողով, որը կզբաղվեր այդ կոնֆլիկտի վերլուծությամբ` սկսած Թուրքիա-ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից:
Բըրնսի այդ շրջագայությունը միտված է Սիրիայի նկատմամբ միջազգային գործողությունների համակարգման արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղարի՝ փախստականների ու միգրացիայի հարցերով օգնական Էնն Կ. Ռիչարդը նույնպես այցելելու է Թուրքիա և բանակցություններ է վարելու Ստամբուլում, Անկարայում և Ադանայում:
ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաեւ մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու վերաբերյալ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրերս անցկացված համագումարն օգնել է նախագահի թեկնածու Բարաք Օբամային վերադարձնել իր առաջատարի դիրքը նախընտրական պայքարում: CNN հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Օբամային աջակցության մակարդակն ավելացել է 4 տոկոսային կետով՝ կազմելով 52%, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Օբամայի հանրապետական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին կողմ է արտահայտվել հարցվածների 46%-ը: Մինչ […]
Ընտրական իրավունքների խախտման մասին ՀՔԱ Վանաձորի գրսենյակի կողմից ուղարկվել են թվով 5 հաղորդում, որից 1-ը՝ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին, 3-ը՝ ՀՀ ԿԸՀ, 1-ը՝ ՀՀ ոստիկանություն:
«Երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»:
«Քանի որ ամեն ինչ հարաբերական է և համեմատության մեջ է, մենք պետք է ամեն ինչ համեմատենք անցյալ ընտրությունների հետ»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ այս ընտրությունները «բավականին դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին»: