Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը. ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը։ Գլխավոր քարտուղարը սա համարում է ճիշտ ուղղությամբ արված քայլ: Միավորված ազգերի կազմակերպության դիրքորոշումը մնում է հստակ. մեզ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքների և ազատությունների լիարժեք վերականգնում, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930