Թուրքիայում բնակարանների վարձավճարների տարեկան աճը կազմում է 34%
Չնայած Թուրքիայում բնակարանների գները նվազում են, վարձավճարների աճը շարունակվում է՝ այդպիսով խորացնելով բնակարանային հասանելիության խնդիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալներով՝ 2026-ի մարտին բնակարանների գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 2%-ով, տարեկան՝ 26.4%-ով, սակայն ընդհանուր առմամբ նվազել է 3.4%-ով։ Միջինում 100 քմ բնակարանի գինը երկրում 4.8 մլն (106.993$) թուրքական լիրա և ավելի է։
Միևնույն ժամանակ, վարձավճարները ամսական աճել են 2%-ով, տարեկան՝ 34.4%-ով։ Արդյունքում՝ 100 քմ բնակարանի միջին վարձավճարը գերազանցել է 24.000 (շուրջ 534$) լիրան։
Տների ամենաբարձր գներն ու վարձավճարները գրանցվել են Ստամբուլում, որտեղ 100 քմ բնակարանի միջին գինը մոտ 7.9 մլն (176.086$), իսկ վարձը՝ ավելի քան 40.000 (891.61$) լիրա է։ Փորձագետների գնահատմամբ՝ չնայած գնաճի տեմպի որոշակի նվազմանը, անշարժ գույքը շարունակում է անհասանելի մնալ միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար։



