Ալիկ Պետրոսյանի որդուն հրավիրել են բաժին

Երեկ «ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են նախօրեին Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծի գործով և բաց թողել:

Ավելի վաղ կայքը գրել էր, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մելիքյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք  վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ:

Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Կարդացեք նաև

Ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա ոմն Կառլեն Ե.-ին և 32-ամյա Զոհրաբ Ե.-ին: Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ, ծեծը կազմակերպել էր հենց Մակար Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս