Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի և Ֆրանսիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ»,-ասվում է լուրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930