Մանկամտություն է

Մեր թղթակցի հարցին, թե` ինչպե՞ս եք տեսնում Հունգարիայի հետ Հայաստանի հետագա հարաբերությունները, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանեց.

«Ժամանակը ցույց կտա, այսօր այդ հարաբերություններն անորոշ են, մշուշի մեջ: Սակայն մտածել, որ մի մարդասպանի պատճառով Հունգարիայի նման երկիրը կարող է դուրս մնալ մեր դիվանագիտական աշխարհագրությունից` առնվազն մանկամտություն է` ինֆանտիլիզմ: Ընդհակառակ, ստեղծված իրադրությունում հարկ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Մենք այսօր մեր դեմ տեսնում ենք երկու թշնամի` Ադրբեջան և Հունգարիա: Մի՞թե դա խելամիտ է, ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այդ երկրների միջև: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, օրինակ, ուղիներ փնտրել` ալյանս կազմելու Բուդապեշտի հետ, և գործողության սլաքն ուղղել Բաքվի դեմ: Սա ենթադրական մտորում է: Սակայն դիվանագիտության մեջ ամեն միջոց ընդունելի է, եթե այն բխում է երկրիդ շահերից»:

Արման Նավասարդյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ավելի ուշ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930