Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։

Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930