Ինչպե՞ս է Իշխան Զաքարյանը կառուցում իր առանձնատունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերջինս առանձնատուն կառուցում Նոր Նորքի զանգվածում: Նա նաև հիշեցրեց մամուլում տեղ գտած հրապարակումը, որտեղ Զաքարյանի ընտանիքի անդամներից մեկը հաստատել էր, որ իրենք բավականին տպավորիչ առանձնատուն են կառուցում Նոր Նորքում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ առանձնատան կառուցապատման աշխատանքները հատկապես մեծ թափ են ստացել Իշխան Զաքարյանի` ՎՊ նախագահ ընտրվելուց հետո:

Ի պատասխան, Իշխան Զաքարյանն ԱԺ-ում հայտարարեց. «7 տարի է` կառուցում եմ և ես ՎՊ նախագահ եմ աշխատում ընդամենը 4 տարի: Դրա հետ կապված, այո, եղել է հրապարակում, և ոչ միայն ես, այլև մարդիկ շատ հստակ պատասխան են տվել և կարծում եմ` խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին»:

Տեսանյութեր

Լրահոս