Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու, իսկ գործողությունները՝ դառնալու են ավելի ագրեսիվ։

Այսօր ՔԿՀ-ում առիթ ունեցա զրուցելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով այսօր բանտում է, որովհետև իշխանությունը փորձում է զոռբայությամբ վերընտրվել, իսկ այդ ճանապարհին հնարավոր բոլոր «խոչընդոտները» հեռացվում են։

Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930