Ո՞րը կլիներ հաջորդ քայլը ժողովրդավարական երկրում – կա՛մ պիտի հանրությանը ներկայացվեին անհերքելի ապացույցներ, կա՛մ էլ պիտի այդ ղեկավարը հրաժարական տար։ Տերցիում նոն դատուր։
Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) գծով պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Ռուսաստանն իրավունք կունենա փոխհատուցում պահանջել Հայաստանից. ՌԴ տնտեսական զարգացման նախարար. Մաքսիմ Ռեշետնիկովն արձագանքել է Փաշինյանի խոսքերին
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստանն Ադրբեջանից և Ռուսաստանից գնել է 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ (տարեկան աճը՝ 10%):
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի Վաշինգտոնում անձնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարաձայնությունները պատերազմի և Մերձավոր Արևելքում քաղաքականության հարցերի շուրջ։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները զրույցը բնութագրել են որպես «ուղիղ» և «անկեղծ», հայտնում է Axios։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան Ուկրաինայում հակամարտության հետագա զարգացման համար՝ ընդգծելով, որ պատերազմի ելքը մնում է անորոշ, գրում է The Guardian-ը։
Նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին Արագածոտի թեմի 10-ից ավելի քահանաների հրավիրվել էին Երևանի քննչական մարմիններ՝ հարցաքննվելու համար։ Նույն օրը թեմի առաջնորդարանում խուզարկություն էր կատարվել և թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվել էր։
2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1.7 միլիոն միջազգային այցելու, ինչը 4.9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանի կառավարությունը կստեղծի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նշված պետնախարարի գործառույթը կիրականացնի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն։
Չինաստանը հինգշաբթի խիստ նախազգուշացում է հղել Ճապոնիային՝ Տոկիոյում միջուկային զենքի քաղաքականության հնարավոր վերանայման քննարկումների առնչությամբ՝ հայտարարելով, որ Ճապոնիայի միջուկային հավակնությունները «կարմիր գիծ են, որը երբեք չի կարելի հատել», հաղորդում է Սինհուա-ն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ցանկանում են համագործակցել Իսրայելի հետ՝ Իրանի կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։
Հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը փաստացիորեն ամփոփեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային ճգնաժամի առաջին երկու ամիսները:
Ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմը։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում և ռազմածովային օբյեկտներում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիայի իր գործընկեր Վելիսլավա Պետրովա-Չամովային հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով «Բեզմեր» ավիաբազան օգտագործելու թույլտվությունը հավասարազոր է ագրեսիային մասնակցելուն։ Այդ մասին նա ասել է հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Tasnim գործակալությունը։
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել ծովային նավահանգիստներին և այն նավերին, որոնք ներգրավված են եղել Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող գործողություններում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սուրեն Պապիկյանը վերանշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Պերմի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Զամուլյանկա գյուղում գտնվող Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, ականատեսների կադրերի հիման վրա պարզել է Astra-ն։ Հրդեհի լուսանկարներն և տեսանյութերը հրապարակել է ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը։ Նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են 30 ԱԹՍ՝ հավելելով, որ «հարձակումը հետ մղելու հետևանքով չնչին ձևով երկու ոչ բնակելի շինություն է վնասվել»։ Ոչ ոք չի տուժել։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը գտնվում է «հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր հանգրվանում»։ Այս մասին նա հայտարարել է Տվերի մարզում անցկացվող «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում, որտեղ ողջույնի խոսք է հղել առաջնագիծ մեկնող 17 կամավոր ակտիվիստներին:
Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի մի շարք երկրներ հանգել են այն եզրակացության, որ թագավորության Արևելյան նահանգում նավթային ենթակառուցվածքների վրա վերջին հարձակումներն իրականացվել են եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմից Իրաքի տարածքից՝ իրանամետ զինված խմբավորումների հետ համակարգմամբ, հայտնում է Reuters-ը։
Շատ կարևորում եմ ՄԻՊ-ի այցը Կանազի հոսպիտալում գտնվող զինծառայող Ա․Հ-ին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ, ինչը վկայում է զինվորի հոգեկան առողջության խնդիրների առկայության և անհրաժեշտ բուժզննության անհրաժեշտության մասին․ սոցցանցի իր էջում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Օդեսայի ափերի մոտ անօդաչու սարքերը հարձակվել են ադրբեջանական անձնակազմով նավի վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ «Գազպրոմ էներգոհոլդինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Մոիսեենկոն ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։
Բուլղարիայի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակում ԼՈՒԿՈՅԼ-ի երկու դուստր ձեռնարկությունները՝ «Լուկոյլ Ավիեյշն Բուլգարիա»-ն և «Լուկոյլ Բուլգարիա Բունկեր»-ը, ճանաչել է ազգային անվտանգությանն առնչվող օբյեկտներ։
Անտառային հրդեհների պատճառով Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, ստիպված են եղել լքել Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի հարավային Բրինյոլ կոմունայում գտնվող իրենց տունը․ գրում է Euronews-ը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է 2026 թվականի հուլիսի 21-ին Նաուրուի Հանրապետության գործադիր մարմնի՝ Նաուրուի գրասենյակի ընդունած որոշումը «Նաուրուի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության, որը հայտնի է նաև որպես Ալանիա պետություն, միջև» ու «Նաուրուի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև» դիվանագիտական հարաբերությունները չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այս որոշմամբ ևս մեկ […]
Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հակասություններն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է նվազեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ նշված երկու տարածաշրջանային ազդեցիկ պետությունները պայքարում են այդ բացը լրացնելու համար։
Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։
Ինչ խոսք, պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով
Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։