Արցախի աջակցման ասոցիացիան (ASA) խորին երախտագիտությամբ է ընդունում Կորսիկայի ժողովի կողմից հուլիսի 31-ին ընդունված բանաձևը, որով պահանջվում է Ադրբեջանում պահվող Արցախի տասնինը հայ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև վերահաստատվում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ և առանց խոչընդոտների հայրենիք վերադառնալու իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների։ Փոխանցում է Ապառաժը։
Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ հետևելու Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ընդգծելով, որ ռուսական օդանավը չի խախտել օդային տարածքի սահմանները։
Anthropic ընկերությունը հայտարարել է, որ կիբեռանվտանգության փորձարկումների ընթացքում իր Claude արհեստական բանականության (AI) որոշ մոդելներ ներթափանցել են երեք ընկերությունների համակարգեր․ գրում է Reuters գործակալությունը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից «Ոստիկանության գլխավոր վարչության» (EGM) տվյալներով՝ 2026-ի 1-ին կիսամյակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի պահպանության համար ծախսվել է 1.983 մլրդ թուրքական լիրա, որը համարժեք է 41.725 մլն դոլարին։
Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:
Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերության պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով միլիարդավոր վնասներ են կրել արտասահմանցի գործարարներ, այդ թվում՝ Հայաստանից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն, հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 223 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի իշխանությունների հերթական հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային ծովային ուղին շարունակում է բաց մնալ առևտրային նավագնացության համար։
Թուրքական արտադրության առաջին անօդաչու կործանիչի՝ «KIZILELMA»-ի, փորձարկումներում հերթական փուլն է սկսվել: Իրականացվել են հարթակի ներքին կայաններից զինամթերքի արձակման հաջող թեստեր:
«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ չի համաձայնել Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ։
Օրերս փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չափազանց զգացմունքային» հայտարարություններին, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը՝ Եվրասիական տնտեսական միության «վախճանի սկզբի» մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են գործարք կնքել՝ Ուկրաինայի հակամարտությունը ավարտելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանի զրոյացած ինքնիշխանությունը, մասնավորապես՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի պարտադրած հանրաքվեների անցկացումը, համապատասխանաբար՝ նոր Սահմանադրություն ընդունելու և ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքը հանգուցալուծելու հարցերի շուրջ։
«Իրանը շատ, շատ դժվար ժամանակներ է ապրում։ Նրանց հետ շատ դժվար է գործ ունենալ, նրանք ցուցաբերում են մեծ անազնվություն և անսկզբունքայնություն», — ասել է Թրամփը։
Ռուսաստանի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել նավահանգիստներին և ծովային նավերին, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից։ Հաղորդվում է, որ ծովում խոցվել է բեռնատար նավ, իսկ Օդեսայի նավահանգստում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստ և Օդեսայի նավթավերամշակման գործարանի արտադրական մասնաշենքեր։
Բաքվում դատարանը սկսել է քննարկել ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշման հարցը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Մալեկ Դուդակովն է:
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հերթական հյուրը հանրային գործիչ, միջազգայնագետ Լիլիթ Աթոյանն է։ Քանի որ Լիլիթ Աթոյանն ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի, նրա հետ զրուցել ենք առկա քաղաքական իրողություններում պայքարող քաղաքացիների սպասումներից։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ՝ խնդրելով քննարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ մուտքով և պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարվում է Դերսիմի բազմամշակութային անցյալի կարևոր վկայություններից մեկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգվել և […]
Նրա խոսքով՝ հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 327-ը վիրավորվել են։ Զախարովայի պնդմամբ՝ զոհերի և վիրավորների թվում կան նաև երեխաներ՝ մեկ զոհ և 13 վիրավոր։
ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը կախված է Իսրայելի կողմից առաջին փուլի լիարժեք կատարումից, ներառյալ զորքերի դուրսբերումը և հարձակումների դադարեցումը, հաղորդում է Al Jazeera-ն։
Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ ուժի կիրառման սպառնալիքները և այդ երկրի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ցանկացած ձև։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ի պատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին ըստ որոնց ԱՄՆ-ը Կուբայի դեմ ռազմական գործողություններ է ծրագրում։
2023 թվականի հունվարին CivilNet-ին տված հարցազրույցում Ազատի կացարանի հրդեհի և 15 զինվորի մահվան համատեքստում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.
2026 թվականի հուլիսի 31-ից մեկնարկում է ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների վերահսկման նպատակով նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի գործնական իրականացման երկրորդ փուլը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը: