Որոշումը հուլիսի 30-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանն ասաց, որ Կառավարության անցած նիստում ձկնաբույծներին աջակցելու ծրագիր է քննարկվել։ Ճիշտ է, այն ամբողջովին չի լուծում իրենց խնդիրը, սակայն որոշ չափով իրավիճակը կմեղմացնի։
ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար․ գրում է РИА Новости-ն՝ Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։
Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Արմեն Հովասափյանը գրում է. «Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն հաղթանակը կորցնում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ տարիներ անց՝ պատմական հիշողության համար մղվող պայքարում։
ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ի դաշնակիցներից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Իտալիայի առողջապահության նախարարությունն զգալիորեն ընդլայնել է օդերևութաբանական վտանգի առավելագույն (կարմիր) մակարդակի գործողության գոտին՝ անոմալ տապի առավելակետի պատճառով: Օգոստոսի 1-ին արտակարգ նախազգուշացումը կընդգրկի երկրի 19 քաղաքներ: Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքից:
ԱԺ ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին պարգևատրելու վերաբերյալ։
Միգուցե այս մարդկանց քիմքին իմ դիրքորոշումները հաճո չեն եղել, բայց դա ինձ հետաքրքիր չէր. Դրմեյան
Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»․ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների նորմալացումը։
Ես հաշտ չեմ և հաշտ չէի Հայաստանում տիրող իրավիճակի հետ. Լիպարիտ Դրմեյան
Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների։
Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում պայթեցրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք, նրանց տվյալների համաձայն, օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի շիա շարժման զինված ջոկատների կողմից։ Բոֆոր լեռնաշղթայի շրջանում գտնվող օբյեկտները պայթեցնելու համար օգտագործվել է շուրջ 700 տոննա պայթանյութ։
Գինու վաճառքից Հայաստանի արտահանման հասույթի գրեթե 70 %-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին։ Միավորումից հանրապետության դուրս գալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել գինու արտահանման զգալի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական ծառայությունների տվյալները։
Ես էլ կցանկանայի իմանալ՝ 2 պետական մարմինների միջև գրագրությունը մամուլում ո՞նց հայտնվեց. Դրմեյան
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։
Օդեսայի նավահանգստի մերձակայքում երեք անօդաչու թռչող սարքեր հարվածել են «ATA-2» բեռնատար նավին, որի անձնակազմում եղել են Ադրբեջանի 12 և Թուրքիայի մեկ քաղաքացի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով:
Վտանգավոր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում նախագահ Սադիր Ժապարովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջպետական խորհրդի 3-րդ նիստը։ Դրանից հետո կողմերը փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին տեղեկանում ենք factor.am-ից:
Սեուտան իսպանական քաղաք է, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, արժանի է մեր ամենախիստ դատապարտմանը․ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն՝ անդրադառնալով Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա ավելի քան 49․000 միգրանտների անօրինական մուտքին։
Իրանի և Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարներ Ֆորուդ Ասգարին և Շահին Բաղիրովը Բիլասուվարի սահմանային անցակետում կայացած հանդիպման ընթացքում մաքսային համագործակցության ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։
Եվրոպան ամբողջությամբ պետք է սատարի Իտալիայի իշխանությունների առաջարկը՝ կասեցնելու Իսպանիայի հետ սահմանների ազատ հատման մասին Շենգենյան համաձայնագրի գործողությունը՝ Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների հսկայական հոսքի իրավիճակի պատճառով։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության։
Թուրքիան չի ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալու համար։ Նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը:
Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441 աստիճանի, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Շենժենի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում միանգամայն իրագործելի է գործնականում, այդ շփումն օգտակար կլիներ։ Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։