Ամերիկացի հայտնի լրագրող և փոդքասթեր Թաքեր Կարլսոնը քննադատել է ԱՄՆ իշխանություններին Իրանում աղջիկների դպրոցին հասցված հարվածի համար, որի զոհ են դարձել 170 երեխաներ և մանկավարժներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Իրանի ղեկավարության հետ բանակցությունների անցկացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Թուրքիան հայտարարում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է երկրի հարավարևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես դաշինքի քայլերից մեկը՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը Իրանի պատերազմի պայմաններում առաջացած հրթիռային սպառնալիքների դեմ։
Մոհաջերանիի խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ, ինչպես նաև 16 մեքենա ու շտապօգնության ուղղաթիռ, զոհվել է 11 բուժաշխատող:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հայտարարել է, որ նա չի կարողանա խաղաղ ապրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցանկացած քաղաքացի, ով նաև ՀՀ ռեզիդենտ է, ունեն հայտարարագիր լրացնելու պարտականություն․ՊԵԿ փոխնախագահ
Այն, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի օրերին Թուրքիան և Ադրբեջանը, մեծ հաշվով, միևնույն դիրքից են հանդես եկել, դա, բնավ, չի նշանակում, որ այս ընթացքում «բախումներ» և մեսիջներ չեն եղել:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու առաջիկա քայլերը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հետ իմ բանտային զրույցները վաղուց վերածվել են կրթական-մշակութային հանդիպումների, որտեղ գերակա արժեքը ստեղծագործական միտքն է։
Զգուշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը, գրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ ի պատասխան Թրամփի հայտարարության, այն մասին, որ եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, նրանք ԱՄՆ-ի կողմից կստանան 20 անգամ ավելի ուժեղ հարված, քան ստացել են մինչ այժմ։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ որպես միջնորդ՝ Ռուսաստանը կարող է հարթակ առաջարկել բանակցային գործընթացի համար և նաև Իրանի դիրքորոշումը փոխանցել ամերիկացիներին։
Բեկորների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք, ամենայն հավանականությամբ, «Tomahawk» տիպի ամերիկյան թևավոր հրթիռի դետալներ են, որոնք գտնվում են բացառապես ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ։
Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերջինիս կողմից Իրանի հասցեին արված հայտարարություններից հետո:
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա աս-Սուդանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրաքը չպետք է օգտագործվի որպես տարածաշրջանային պատերազմում հարձակումների հարթակ։
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը և մի շարք այլ երկրներ խստորեն վերահսկում են Իրանի հետ հակամարտությանը վերաբերող ամբողջ բովանդակությունը։
Ռուսաստանը մինչ այժմ եղել է Մերձավոր Արևելքի պատերազմի միակ հաղթողը, քանի որ էներգակիրների գները բարձրանում են, իսկ Ուկրաինայի դեմ նրա պատերազմի նկատմամբ ուշադրությունը մարել է, երեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է Ռոյթերս-ը։
«Եթե մենք խոսում ենք լուրջ քաղաքականության կամ լուրջ պետական կառավարման մասին, ապա այն, ինչ այսօր անում են ՀՀ իշխանությունները, որևէ կերպ չի համապատասխանում ներկայիս իրականությանը։ Մենք գործ ունենք անլուրջ իշխանության հետ, որն արդեն իսկ հաստատել է՝ ինքնուրույն քաղաքականություն չի վարում»:
Իսրայելն Իրանի թիրախների ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
#ՀԻՄԱ. Եկամուտների հայտարարագրման գործընթաց. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ասուլիսը. #ՈՒՂԻՂ
Մարտի 6-ից մինչև 9-ը Հորմուզի նեղուցը հատել է միայն երկու նավթատար լցանավ և մեկ ապրանքատար նավ. Պարսից ծոցում գտնվող լցանավերի շուրջ 77%-ն առաջվա պես կանգնած է մնում խարիսխը գցած կամ կառանված է նավահանգստային տերմինալների կառանատեղիներում:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանում նավթի պահեստների վրա հարձակումները համարժեք են Իրանի քաղաքացիների դեմ քիմիական պատերազմի։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նաև նշվում է, որ գործողության ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական 5000 թիրախի։
ԱՄՆ-ն չկարողացավ հասնել Իրանի դեմ գործողության իր հիմնական նպատակին: Այս մասին հայտարարել է նախկին հետախույզ և ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերը դատավոր Էնդրյու Նապոլիտանոյի փոդքասթում (Judging Freedom)։
Ռուսաստանի նավթի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների մի մասի չեղարկման թեման մանրամասնորեն չի արծարծվել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հրթիռային հարձակման մասին տագնապի ազդանշաններ են հնչել Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը։
Մենք ժամանակավորապես կհրաժարվենք նավթի հետ կապված պատժամիջոցներից՝ գինը նվազեցնելու համար: