Այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանում, որի շրջանակում մասնակցել է «Defence24 Days» համաժողովին, շրջել համաժողովի տաղավարներում ու ծանոթացել ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրվող նմուշներին:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության պահպանման ուղղությամբ՝ չնայած Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի դեմ պատերազմի պատճառով, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի դեպի Մոսկվա այցը դեռևս չի նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ էներգապաշարների հարցում Սլովակիայի կարիքները բավարարելու համար, խոստացել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ուկրաինական թեման: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին, որը տևել է մոտ 45 րոպե, և որի ժամանակ ռազմական տեխնիկայի շարասյուներ չեն եղել՝ պայմանավորված ներկա օպերատիվ վիճակով, նաև՝ ահաբեկչության ռիսկի գործոնը հաշվի առնելով:
Առողջապահության ոլորտի մասնագետները փորձում են կանխել հանտավիրուսի հնարավոր տարածումը Իսպանիայում, քանի որ ուրբաթ օրը հիվանդության կասկածով երկու նոր դեպք է գրանցվել այն շքեղ զբոսանավից հեռու, որտեղ սկսվել էր բռնկումը, հայտնում է Reuters-ը:
Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի նոր վարչապետ, նրա թեկնածության օգտին քվեարկել է երկրի խորհրդարանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց են անցկացրել:
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է 41 անձի: Reuters-ը, հղում անելով Բահրեյնի պետական լրատվական գործակալության, հայտնում է, որ նրանք կապված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մինչև 2025-ի վերջը ընդհանուր զոհվել է 352 հազար ռուս զինվորական։
Իսրայելը ԱՄՆ-ից պահանջում է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը նախատեսի Թեհրանի հրաժարումը միջուկային ծրագրից։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Այսօր՝ 2026 թվականի մայիսի 9-ին, Հունգարիայի վարչապետի պաշտոնը լքելու է Վիկտոր Օրբանը, ով իշխանության ղեկին էր 2010 թվականից՝ ավելի երկար, քան որևէ մեկը Հունգարիայի պատմության մեջ։
Այս պատերազմի բազմաթիվ ողբերգություններից մեկն այն է, որ նախքան դրա սկսվելը ԱՄՆ հետախուզական հանրույթը, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը, համակարծիք էր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում, և որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան բազաներին ու կփակի Հորմուզի նեղուցը, եթե նրանց վրա հարձակվեն Իսրայելն ու ԱՄՆ-ը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
ԱՄՆ-ը Վենեսուելայից դուրս է բերել բարձր հարստացված ուրանը՝ նվազեցնելով Հարավային Ամերիկայի և ընդհանրապես ԱՄՆ տարածքի համար առկա ռիսկը, ասվում է ԱՄՆ-ի Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) հաղորդագրությունում։
Ակնկալում եմ առաջիկա ժամերին Իրանից պատասխան ստանալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր այսօր չեն եղել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և Պարսից ծոցում իրականացված սադրիչ գործողությունները ուժեղացրել են Վաշինգտոնի դրդապատճառների և նրա դիվանագիտական քայլերի լրջության վերաբերյալ կասկածները։
ԱՄՆ-ը պատրաստ կլինի իր բանակցողներին նոր այցով ուղարկել Մոսկվա, եթե դա նպաստի Ուկրաինայում կարգավորման գործընթացի առաջմղմանը։ Ասել է ԱՄՆ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը, ըստ 168.am-ի` ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, խորհրդակցությունների նպատակով վերադառնում է Հայաստան։
Հաղթանակը միշտ եղել է և միշտ լինելու է Ռուսաստանինը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հաղթանակի շքերթին:
Եթե գերմանացիները գրավեին Ստալինգրադը, Թուրքիան կգրավեր Հայաստանը. Ալբերտ Բազեյան
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի օրվա շքերթը։ Այն հեռարձակվում է ռուսական հեռուստաալիքներով։
Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Հայաստանը երբևէ չպետք է մոռանա երկու ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամությունը, մշակութային և այլ ոլորտներում առկա կապերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը «ճանապարհին է»։
Հաղթանակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ոչ միայն «աչքերում արցունքներով հպարտության օր» է, այլև դժվար աշխատանքային օր, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է արտասահմանյան առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։