Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերներ Թոմ Բերենդսենի և Բադր Աբդել Ատիի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Թոմ Բերենդսենի հետ զրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և դիվանագիտական ​​վերջին զարգացումների վերաբերյալ։

Մայիսի 11-ի վաղ առավոտյան Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Ատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական ​​գործընթացը։

Քննարկված օրակարգային հարցերի կամ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031