Հնդկական նավթավերամշակող ընկերությունները ծրագրում են վերսկսել իրանական նավթի գնումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է պատժամիջոցները՝ էներգակիրների դեֆիցիտը մեղմելու համար։
Նաթանզի միջուկային օբյեկտն այսօր առավոտյան կրկին թիրախավորվել է ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ։
Իրանն առաջին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ատլանտյան օվկիանոսի վրա ամպեր են կուտակվում, և Կանարյան կղզիները պատրաստվում են Թերեզա փոթորկին: Հայտնի զբոսաշրջային կղզիներին սպառնում են ուժեղ անձրևներ, բազմամետրանոց ալիքներ և ուժեղ քամու պոռթկումներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը «ակտիվորեն համագործակցում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության Խորհրդի հետ, սակայն միայն ԱՄՆ նախագահի կողմից ղեկավարվող մոտեցումները «արդյունավետ միջոց չեն մեր առջև ծառացած դրամատիկ մարտահրավերները լուծելու համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Նովրուզի կապակցությամբ և նշել, որ Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը, հայտնել է Կրեմլը:
Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ամերիկա-բրիտանական ռազմակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռակոծել է Ռոշ Պինա բնակավայրից հարավ գտնվող իսրայելական «Ֆիլոն» ռազմակայանը։ Այս մասին հայտնում է Press TV-ն։
Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Guardian-ը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, դա թույլ կտա համաշխարհային շուկա դուրս բերել մոտ 140 մլն բարել նավթ և մասամբ նվազեցնել գները:
ԱՄՆ-ը ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։
ԱՄՆ-ն կարող է «գրավել» Իրանի Խարգ կղզին, երբ ցանկանա, ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տունը՝ հետևելով այն հաղորդագրությունների, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է նավթային հանգույցը գրավելու կամ շրջափակելու ծրագրերը, հաղորդում է AFP-ն։
Press TV-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է իր «Իրական խոստում 4» պատժիչ գործողության 70-րդ ալիքի մասին՝ նշելով, որ վերջին փուլը ներառում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 55 թիրախների վրա հարվածներ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկիզբը լուրջ աշխարհաքաղաքական փորձություն էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) համար, գրում է Նյու Յորքի Soufan Center-ը, որը մասնագիտանում է Ազգային անվտանգության արդիական հարցերում (հասկանալի է՝ ում):
Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին:
«Բերլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հնարավոր է՝ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, սակայն ոչ ոք դրա մասին դեռ չի հայտարարել: «Հնարավոր է՝ այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց»,- […]
CBS News-ը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային նյութերը «ապահովելու կամ վերադարձնելու» ռազմավարությունը։
Ռուսական ՀՕՊ միջոցներն այս գիշեր Ռուսաստանի մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Kyodo News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը, սակայն Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է «պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում»:
Մենք նեղուցը չենք փակել։ Այն բաց է, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Kyodo News-ին տված հարցազրույցում։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության անդամները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում Թեհրանի վրա հասցված վերջին օդային հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Press TV-ն։
Իրանական «Խաթամ ալ-Անբիա» զինյալ խմբավորման կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին զգուշացրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրանական կղզիների դեմ ուղղված ցանկացած նոր ագրեսիա կարժանանա անմիջական ռազմական պատասխանի։
ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ես կարծում էի՝ նավթի գները զգալիորեն կբարձրանային, երբ ես դա անեմ (նկատի ունենալով Իրանի վրա հարվածները – խմբ.)»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում հազարավոր լրացուցիչ ծովային հետևակի և նավաստիների, Reuters-ին հայտնել են երեք ամերիկացի պաշտոնյաներ։
Երուսաղեմի պատրիարքարանի ղեկավար Հայր Աղան Գոկչյանը ֆեյսբուքում գրառում է արել հրթիռակոծության վերաբերյալ։
Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի»։
Միացյալ Նահանգների Օքսֆորդի համալսարանը հրապարակել է «Համաշխարհային երջանկության զեկույցը», որտեղ ընդգրկված է 147 երկիր։
Այն նույն «հիբրիդային պատերազմի», որն իշխանության քարոզչության համաձայն՝ վարում է Ռուսաստանը՝ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ու նրանց հաղթանակի համար։ Ահա ուրեմն, ԵՄ-ն այդ «պայքարի» համար փող է տալիս Փաշինյանին, վերջինս էլ դա ծախսում է մեկի միջոցով, որ ուղն ու ծուծով հիբրիդային սպառնալիքի ապրող մոնումենտ է։
«Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ նվազագույն ռիսկով», – գրել է ԱՄՆ-ի նախագահը։