Ռոբերտ Ֆիցոյի և Վլադիմիր Զելենսկու միջև Ուժգորոդում կայացած հանդիպումը նույնպես ոչնչի չհանգեցրեց։
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն, ինչի դիմաց կստանա ԵԱՏՄ-ին միանալու հնարավորություն. գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Բոլիվարյան Հանրապետության դեմ։
Անկայուն միջազգային իրադրության ֆոնին Չինաստանը և ԵՄ-ն պետք է ամրապնդեն փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Նեպալի վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլին հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։
Մեքսիկայի կենտրոնում բեռնատար գնացքը բախվել է երկհարկանի ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել առնվազն 61 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Պարզ հարց եմ տալիս. Փաստաթուղթ է, որտեղ երկու հատված կա՝ ՀՀ տարածքով անցումը և Ադրբեջանի տարածքով անցումը, Հայաստանի տարածքով անցումը մանրամասն նկարագրված է, մի մասը բանավոր է ասված՝ 99 տարին բանավոր է ասված, կորիդոր բառնը անգլերեն բանավոր է ասված… Ի դեպ, փաշինյանական հեքիաթը, որ կորիդորը տերմին է, անգլերենում լիքը հոմանիշներ կային, որոնք նախագահ Թրամփը կարող էր օգտագործել, այլ ոչ թե՝ կորիդոր բառը»։
Պակիստանի կողմից Հայաստանի՝ «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում չկա, որովհետև Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով այսօր ՏԱՍՍ-ի հրապարակած հոդվածը։
2025 թվականին Երևանում կկայանա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպում՝ Հյուսիս-Հարավ միջպետական երկաթուղու իրականացման և Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Mashreghnews-ը։
Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտել է իսրայելական ուժերի կողմից Հոմսի և Լաթաքիայի նահանգների մի քանի վայրերի վրա իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Բոլիվարյան Հանրապետության դեմ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նեպալը չեղարկել է սոցիալական ցանցերի արգելքը, որը ցույցերի և իրավապահների հետ բախումների առիթ էր դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ի աղբյուրները։
Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Թաիլանդի դատարանը նախկին վարչապետ Թաքսին Չինավատրային դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ սա հերթական հարվածն է այդ ազդեցիկ քաղաքական ընտանիքին։
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Պոլինա Լուրյեի բողոքը՝ երգչուհի Լարիսա Դոլինայի մոսկովյան բնակարանի գնման-վաճառքի գործարքը ոչ իրավաչափ ճանաչելու մասին որոշման վերաբերյալ։
«Սա թույլ է տալիս ենթադրել, որ սահմանները կբացվեն միայն համաձայնագրի ստորագրումից հետո։ Այլ նոր դիրքորոշումներ կարծես թե չկան»,- նկատեց նա։
Ֆրանսիացի անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշիեն մեղադրվում է իր գործընկերներից վրեժ լուծելու նպատակով 30 հիվանդի թունավորելու մեջ, հաղորդում է BBC-ն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է 2027 թվականին համազգային հանրաքվե անցկացնել Ղազախստանում միապալատ խորհրդարան ստեղծելու հարցի վերաբերյալ, հաղորդում է Tengrinews.kz-ն։
ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱ. Ի՞ՆՉ ՏԱՐԱՎ ԵՎ Ի՞ՆՉ ԲԵՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ելիսեյան պալատից հայտարարել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն «ի գիտություն է ընդունել» վարչապետ Ֆրանսուա Բայրուին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշումը, հաղորդում է France24-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանն է։
Երբեք մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ գիշերվա գողի պես փախչել իմ երկրից։ Դրա մասին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կիևից Կրակով ժամանած Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել երկրի կառավարությանը վստահություն հայտնելուն՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո։
Իսրայելական բանակը շուտով լայնածավալ հարձակում կսկսի պաղեստինյան Գազա քաղաքի վրա, և տեղի բնակիչները պետք է անհապաղ լքեն այն։
Չեխիայի Հանրապետությունը «անցանկալի անձ» է հայտարարել բելառուս դիվանագետին, որը չեխական կողմի պնդմամբ համագործակցել է գաղտնի ծառայությունների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ ընդառաջելու Կոնգրեսի կողմից հաստատված միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունը կասեցնելու իր փորձին, որը հանդիսանում է հանրապետական նախագահի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունը կրճատելու ջանքերի մաս։
«Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար կատաստրոֆա է լինելու։ Ինչ վերաբերում է սահմանը երրորդ երկրի քաղաքացների համար բացելուն, ապա դա ևս անօգուտ է. որևէ երրորդ երկրի քաղաքացի առանց այդ սահմանի բացման էլ հասնում է Թուրքիա։ Իրականում Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»,- ասաց նա։
ԵՄ-ն պետք է հրաժարվի ռուսական նավթից և գազից և փոխարենը ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ, բենզին և այլ բրածո վառելիքներ ձեռք բերի, Financial Times-ին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։