Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցել է պորտուգալացի Անտոնիո Կոստային, որը դեկտեմբերի 1-ին աշխատանքի կանցնի Եվրահանձնաժողովի երկրորդ կազմի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնի ստանձնման հետ միաժամանակ: Լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդի նստավայրում:
Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները:
«Այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները, ամբողջապես հակառակ տրամաբանությունն է: Հայաստանը գնում է թրքացման: Հայաստանի անվտանգությունը, տնտեսությունը, ամեն ինչ կախված է լինելու Թուրքիայից և Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանից: Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանը զրկվում է բոլոր պետականաստեղծ, պետականապահպան կառույցներից, գաղափարներից, գնում է տոտալ թուրքացում: Շատերն ասում են՝ Փաշինյանն արևմտամետ կամ ռուսամետ է, բայց ոչ, Փաշինյանը կատարում է թուրքական կուսակցության, որն ինքը գլխավորում է, պահանջները»:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, Գալուզինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող «ինչ-որ հրամաններ տալ ինքնիշխան պետությանը կամ նրա ղեկավարությանը, դա կրկին ճնշում, միջամտություն կլինի նրա ներքին գործերին»։
Զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք՝ երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո։ Այս մասին հայտնում է «skynewsarabia»-ն։
Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախօրեի հայտարարությունները երկրի արտաքին քաղաքական վեկտորում որոշակի փոփոխությունների մասին՝ կրկին լցրեցին Վրաստանի մեծ քաղաքների և հատկապես Թբիլիսիի կենտրոնական փողոցները հազարավոր ցուցարարներով։
Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը նոյեմբերի 27-ին դադարեցրել են մարտական գործողությունները։
Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հետագա փոխգործակցությանն առնչվող կազմակերպչական հարցեր։
Նշվում է, որ ռազմական գործողությունների բռնկումն արդեն իսկ հանգեցրել է հազարավոր մարդկանց տեղահանության, իսկ մի շարք կամավորական խմբեր ստիպված են եղել դադարեցնել իրենց հումանիտար ծառայությունները։
Ավելի ուշ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել գրոհայինների դիրքերի վրա, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք:
ՌԴ պաշտպանության նախարարն իր համոզմունքն է հայտնել, որ «այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-կորեական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»։
Հերչինսկին նշել է, որ «իրոք, ցավալի է երեկվա հայտարարությունը, որ Վրաստանն առաջիկա չորս տարում դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու իր փորձերը»։
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։
Բաղային զգոնության և ջանքերի համակարգման կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես Սիրիայի հարևաններին՝ «այս վտանգավոր դավադրությունը չեզոքացնելու համար»։
Ցուցարարները բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ՝ մինչև 2028 թվականը դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները և հրաժարվելու Բրյուսելի դրամաշնորհից:
Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվորական է զոհվել․ BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն կամավորների թիմի հետ բաց աղբյուրներն ուսումնասիրելով նույնականացրել են նրանց։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը հաջորդ տարի՝ 2025-ին ծրագրում է մեկնել Թուրքիա՝ նշելու առաջին Էկումենիկ (տիեզերական ժողով) ժողովի 1700-ամյակը:
Չինացի կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը կերել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, որը հեղինակավոր Sotheby’s աճուրդում գնել էր 6,2 միլիոն դոլարով
Հերչինսկին չի բացառել, որ, հնարավոր է, քննարկվեն մի քանի տարբերակներ, այդ թվում, Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի չեղարկումը։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն ուղեկցվել է բախումներով։
Երկրորդ վնասված մալուխը, որը կապում է Շվեդիան և Լիտվան, նույնպես վերանորոգվել է և կրկին առցանց է, նոյեմբերի 28-ին հայտնել է մալուխի օպերատոր Arelion ընկերությունը:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
Համապատասխան տեսանյութերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ պաշտոնյաները զրուցել են ավելի քան 10 րոպե:
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել են շուրջ 30,000 մարդ։