Հարավային Ասիայի երկրների տնտեսական ներուժի զուգակցումը Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ անդամ պետությունների հետ շոշափելի օգուտներ է բերում համագործակցության բոլոր կողմերին:
Ինչպես հայտնի է դարձել, ըստ բեկորների վերլուծության արդյունքների՝ հրթիռի 450 կգ քաշով մարտագլխիկը չի պայթել։
Եմենի «Անսար Ալլահ» զինյալ շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանին:
Մոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Մոսկվահում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին: Դրա մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծիքով Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծել և պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել, որն ավելի շատ կողմնորոշված կլինի դեպի գերմանական և եվրոպական շահերը:
BRICS-ի անդամ երկրների առաջնորդները արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են ԱՄՆ առևտրային տուրքերի սակագնային քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ոստիկանությունից են իրեն զանգել, որից հետո հանդիպել են քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ, իսկ գողություն անողների հետ երբ տելեգրամով կապվել են, նրանք հստակ ասել են, որ Իսկանդարյանը ոստիկանների հետ է հանդիպել՝ չնայած զգուշացումներին:
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին կոչ է արել աջակցել իր կառավարությանը՝ երկրի բյուջեն կայունացնելու համար:
«Ներկայումս հակառակորդն ունի ուժերի և միջոցների եռակի գերազանցություն, իսկ իր ուժերի կենտրոնացման հիմնական ուղղություններում կարող է գերազանցել չորս-վեց անգամ»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, հաղորդում է Ուկրաինսկայա պրավդան։
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում բողոքի ակցիա է անցկացվել սոցիալական ցանցերի արգելման մասին կառավարության որոշման դեմ։ Ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Nepal News լրատվական հարթակը։
«Տապա»-ն արդեն 16-րդ թայֆունն է, որ հարվածում է Չինաստանին այս տարի: Թայֆունի առավելագույն արագությունն էպիկենտրոնում կազմել է վայրկյանում 30 մետր, իսկ նվազագույն ճնշումը՝ 978 հեկտոպասկալ։
«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- լրագրողներին ասում է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով պաշտպանական ծախսը նվազեցնելու մասին իշխանության հայտարարությունների վերաբերյալ հարցին:
Գրոսիին հարց են ուղղել՝ արդյոք գործակլության տեսուչների ներկայությունն Իրանի միջուկային օբյեկտներում չի ստեղծի տեղեկատվության արտահոսքի սպառնալիք, որը կարող է արտաքին դերակատարների կողմից օգտագործվել Թեհրանի դեմ:
Իր հերթին Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է, որ Իսրայելի Պետությունը չի կարող ընդունել Պաղեստինի ինքնավարությունը, որը «դաստիարակում և կրթում է իր երեխաներին հրեաներին սպանելու համար»։
Մետրոյի աշխատակիցների գործադուլն սկսվել է այն բանից հետո, երբ RMT-ի և TfL-ի միջև բանակցությունները, որոնք տևել են ինը ամիս, ավարտվել են առանց արդյունքի:
Քինգը Թրամփին «հիմար» է համարում, ուստի վստահ է, որ վերջինիս նախագահական երրորդ ժամկետը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 522-ի, վիրավորվել է 163 096 մարդ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկելու համար ԱՄՆ մեկնող Եվրամիության պատվիրակությունը կգլխավորի պատժամիջոցների հարցերով հատուկ դեսպանորդ Դեյվիդ Օ’Սալիվանը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրին։
Եվրամիության երկրները դիտարկում են Ղազախստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար առաջին անգամ միջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սահմանափակող միջոցների նոր փաթեթի նախապատրաստմանը ծանոթ մարդկանց։
Հնդկաստանն ու Իրանն այս շաբաթ Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ կանցկացնեն՝ «կապերը բարելավելու» նպատակով։
Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի նախապատրաստման շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցները։
Գերատեսչությունը չի բացահայտել փաթեթի բովանդակությունը, ժամկետներն ու փաթեթի փոխադրման եղանակը, ինչպես և նախորդ բոլոր մատակարարումների դեպքում։
Ռուսական զորքերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի օգնությամբ հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգի նավթավերամշակման գործարանին։
Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը, ինչպես նա Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը նույնպես ողջունել են Երուսաղեմում իրականացված գործողությունը։
Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացմանը:
Լիբանանյան աղբյուրները հայտնել են Լիբանանի խորքում գտնվող Էլ-Հերմել շրջանում հարվածների մասին, որը գտնվում է Իսրայելի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա:
Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ի ուշ երեկոյան 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորների թիվը՝ 3640-ի։
Հանդիպման ժամանակ պատմական նշանակություն է տրվել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներին և ստորագրված փաստաթղթերին:
45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը, որը արդեն մոտ մեկ տարի պայքարում է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի կյանքի համար, անսպասելիորեն խոստովանել է, որ երկուշաբթի իրեն ծանր վիրահատություն է սպասվում։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը