Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով Իրանին հասցվելիք ռազմական հարվածը, որը ծրագրված էր վաղը, հետաձգվել է։
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բարձր մակարդակի հանդիպումները չեն հանգեցրել հրադադարի կամ հաշտության համաձայնագրի, և բանակցությունները մտել են փակուղի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով կարճ ժամանակով հետաձգում է Իրանի դեմ նախատեսվող հարձակումը, քանի որ պատերազմի ավարտին ուղղված «լուրջ բանակցություններ» են ընթանում։
Իրանը պատրաստ է սառեցնել իր միջուկային ծրագիրը, բայց ոչ՝ վերացնել։ 400 կգ բարձր հարստացված ուրանը պետք է փոխանցվի Ռուսաստանին։
Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր 84 նավ վերաուղղորդելու մասին:
Միջազգային վարժանքները, որոնց խնդիրն է ծովային անօդաչուների փորձարկումները, տեղի են ունենում մայիսի 18-29 Մանգալիայի ռազմական նավահանգստում և Սև ծովի մի շարք շրջաններում, նշված է հաղորդագրության մեջ։
Մենք կրկին նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որպեսզի նրանք ռազմավարական սխալներ և հաշվարկների վրիպումներ թույլ չտան։
Կալլասը չի հստակեցրել, թե նոր մոտեցումը ինչ կերպ կարող է ամրագրվել քաղաքականության մեջ։
Ուոլը ճշտել է, որ կասկածյալները 17 և 19 տարեկան դեռահասներ են։ Հավանաբար նրանք ինքնասպան են եղել։
Մամեդովը պնդում է, որ խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որում Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
Թրամփը հայտարարել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ առաջնորդները խնդրել են հետաձգել Իրանի դեմ ռազմական հարձակումը, որը նախատեսված էր այսօր, քանի որ այժմ լուրջ բանակցություններ են ընթանում համաձայնագրի շուրջ:
Մենք չենք բարեկամանում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք հանուն խաղաղության և համընդհանուր բարգավաճման գործի
Թրամփը հավելել է, որ ներկայիս դադարը «շատ դրական զարգացում է»։ Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։
Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Իրանի ՀՕՊ համակարգն աշխատել է Սպահանում, հաղորդում է Mehr-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և սպասվում էր, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովից վերադարձել է Հորմուզի նեղուցի բացման հարցում առանց որևէ օգնության հասնելու։
«Դա լինելու է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողություն՝ լիամասշտաբ, առանց սահմանափակումների ու կիսաքայլերի»,- America’s Newsroom հաղորդման ժամանակ ասել է Քինը։
Եվրոպացի նախարարները զգուշացրել են, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են օգտվել Իրանի դեմ պատերազմի հետևանքներից՝ իրենց ազդեցությունն ընդլայնելու և զարգացող երկրների վրա ճնշման լծակներն ուժեղացնելու համար, որոնք բախվում են էներգակիրների և պարենի պակասի։
«Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» (SIPRI) 2025-ի տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային մակարդակով ռազմական ծախսերը շարունակաբար աճում են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածություններով և անվտանգության մտահոգություններով։
Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 18-ին, խոսել է, այսպես կոչված, «Մեծ վերդարձի» ծրագրից ու նշել, որ օկուպացված Արցախում արդեն բնակվում է 85 հազար մարդ. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի 24 ժամվա ընթացքում անվտանգության կաբինետի երկրորդ նիստն է անցկացրել՝ անվտանգության հարցերով նախորդ բարձր մակարդակի խորհրդակցությունից հետո։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է. ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումը վաղը չի իրականացվի։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում որևէ զիջման չի գնա
ՏՆԱՎԵՐ ՏՆԱՍԵՐՆԵՐԸ-2. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Արաբական Միացյալ Էմիրությունների «Բարաքա» ատոմակայանի վրա կիրակի տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի աննախադեպ հարձակման շուրջ առեղծվածը երկուշաբթի էլ ավելի է խորացել, երբ Էմիրությունները հայտարարել են, որ դրոնը թռել է իրենց արևմտյան սահմանի կողմից, սակայն չեն մեղադրել Իրանին, հայտնում է Euronews-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ միասին, Վիեննայում մասնակցել է Շվարցենբերգպլացում գտնվող խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին ծաղիկների և պսակների խոնարհման հանդիսավոր արարողությանը։
Թուրքիան ուժգնացնում է նախապատրաստությունը Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմավարական մակարդակով՝ թուրք-ամերիկյան դաշինքի ակտիվ առաջմղումը համատեղելով 1,2 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր ենթակառուցվածքային նախագծի առաջարկի հետ, որը կարող է ամրապնդել դաշինքի արևելյան թևը։