Կոնգոյում էբոլայի հետևանքով մահերի թիվը հասել է 131-ի. ԱՀԿ-ն լուրջ մտահոգություն է հայտնում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտնել են վերջին մեկ օրվա ընթացքում ևս 26 մարդու մահվան մասին, որը, ենթադրաբար, էբոլա վիրուսով վարակման հետևանքով է եղել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այդպիսով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի։Երկրում կա էբոլայով վարակման 543 ենթադրյալ և 33 հաստատված դեպք։Եվս երկու հաստատված դեպք կա հարևան Ուգանդայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը օրեր առաջ վիրուսի հազվագյուտ «Բունդիբուգյո» շտամի բռնկումը հայտարարեց միջազգային մտահոգության արժանի՝ առողջապահության արտակարգ իրավիճակ։
Ուգանդան սկսել է սահմանափակել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մարդկանց տեղաշարժը իր ցամաքային սահմանով։
ԱՀԿ-ն այս առնչությամբ կոչ է արել սահմանակից երկրներին չփակել իրենց սահմանները՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել սահմանի անօրինական հատումները, որը հնարավոր չի լինի մոնիթորինգի ենթարկել։
ԱՀԿ-ի տվյալներով՝ էբոլան, որը տարածվում է վարակված մարդկանց կամ կենդանիների մարմնական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով, միջինում ունի մոտ 50% մահացության մակարդակ։
«Ես խորապես մտահոգված եմ համաճարակի մասշտաբներով և արագությամբ», – մայիսի 19-ին Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի անդամներին հայտարարել է Թեդրոսը Ադհանոմ Գեբրեյեսուսը։



