2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձև ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները որոշեցին Քյոլնում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել. Նուռ հուշարձանը տեղադրվեց 2018-ի ապրիլի 24-ին՝ «Այս ցավը բոլորինս է» գրությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է։
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան նախագահական ընտրությունների նախօրեին օրենք է ստորագրել, որն արգելում է իշխանություններին քննադատելը: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, օրենքն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից, այնուհետև այն հաստատել Է երկրի Սենատը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 14-ին աշխատանքային այցով ժամանել Է Բրյուսել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի և ռուսկան Azimuth ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևին ասել է, որ Թբիլիսիի օդանավակայանում նոր տարանցիկ հանգույց է ստեղծվում, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան թռչել Եվրոպա, գրում է Netgazeti-ին՝ վկայակոչելով ռուսական RBK-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 10-ին Իգոր Խովաևը նույնպես այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զուգահեռաբար, նա եղել էր նաև Բաքվում և Իլհամ Ալիևի և այլ պատոնատար անձանց հետ:
«Հիմա Փաշինյանի կողքին կանգնածները վախից չեն խոսում. չեն ասում, որ նա սխալ է գործում, որովհետև իշխանությունը գործում է՝ հիմնված թայֆայական մտածողության վրա»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այդ մտածողությամբ էլ իրականությունից փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրենց ամբոխային աղմուկով, սակայն, անկախ նրանից՝ որքան են աղմկում, դրանից իրենց բերած իրականությունը չի փոխվում։
ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ եթե այդ գործարքից Ռուսաստանը հրաժարվի, սպառնալիք կստեղծի զարգացող երկրների համար։
Կիևը ներկայում եվրոպական ֆինանսավորումն ստանում է առանց նախնական պայմանների:
Ռուսաստանը ոչինչ չի հայտարարել հացահատիկի գործարքի երկարաձգման մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Լարշեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
Նիդերլանդների Լեյդեն համալսարանական քաղաքում դանակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Իսպանիայում ջերմաստիճանը հասել է +45C-ի, Կիպրոսում ցերեկային ժամերին փողոցները դատարկվել են, իսկ Հունաստանի մի քանի շրջաններում անտառային հրդեհներ են սկսվել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիին կոչ էր արել Սաակաշվիլիին հանձնել Կիևին՝ բուժման համար:
«Սան Ֆերմին» փառատոնը հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի 1926 թ․-ի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպից։
Ավելի վաղ հաղորդվել էր 100-ից ավելի զոհի մասին։
Աֆրիկյան երեք երկրների հետ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ շուրջ 21 փաստաթուղթ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը դիմելով արցախահայությանը, հայ ազգին՝ հայտարարեց, որ ԵՄ դեսպանատան առջև գտնվելու պատճառները երեքն են, այնուհետև մանրամասնեց։
Անշուշտ, տիկի՛ն դեսպան, այս ամենի միակ մեղավորը Դուք չեք: Թե՛ եվրոպական քաղաքականության տապալման, թե՛ Հայաստանում ծաղկող ռեպրեսիաների և կոռուպցիայի, թե՛ Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիության հիմնական մեղսագործը Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլը, ում տեսնելիս երկու անգամ ծալվում եք: Այն Նիկոլը, ում անթաքույց սատարում էիք՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին:
Օրենքը նաև սահմանում է, որ սեռափոխ եղած մարդիկ չեն կարող երեխա որդեգրել։
Այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր հրապարակային խոսքում հպարտանում է՝ իր կառավարության տնտեսական ցուցնաիշներով, ներդրումների մեծ ու աննախադեպ ծավալներով՝ անամոթաբար մոռանալով, որ դա նույն ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ ասենք ՌԴ արտահանվող ապրանքները գալիս են ՀՀ, այստեղ մաքսազերծվում, հետո նոր արտահանվում ՌԴ, նույնը հազարավոր ռուսական ընկերությունների՝ ՀՀ տեղափոխվելու և այստեղ հարկեր մուծելով գործուենություն ծավալելու դրվագը։ Նիկոլը ոչ միայն մոռանում է այդ հանգամանքը, այլև մոռանում է մեծապատիվ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ դարձնելու համար։
Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին, ոչ թե ապաքաղաքական: Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ:
Ըստ հաղորդագրության քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցեր։
Սեփական զրո կետից սկսելու փառասիրությունն է, որ այսօր Հայաստանը համարվում է, նույնիսկ բարեկամ պետությունների կարծիքով, երկդիմի, անվստահելի, հետեւաբար՝ մեկուսացած երկիր:
Հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունը նրան չի վերաբերում Չկա ստույգ վիճակագրություն, սակայն Քյոլնի հայերի մասին հայ համայնքում շրջանառվում է 6-7 հազար թիվը: Սա ապակենտրոնացած Գերմանիայում հայերով ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ նաեւ Գերմանահայոց առաջնորդարանն է գտնվում: Բնական է, որ Քյոլնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոգեկոչելու կենտրոնական մի վայր պիտի ունենան […]
«Մենք սատարում ենք ցանկացած կառուցողական երկխոսություն, որը կհանգեցնի կայուն խաղաղության: Ուստի պետք է եզրահանգումներ անել՝ ըստ արդյունքների»,- ասել է նա։
Պուտինը լրագրողի հետ կիսվել է այդ հանդիպումից մի պատմությամբ։