Գյուղացին իր կովը 300.000 դրամով ծախեց, 60.000 դրամ հարկ պետք է վճարի. Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վստահեցնում է՝ Հայաստանի Կառավարությունը, փորձելով ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգը, ցանկանում է լուծել ընդամենը երկու խնդիր՝ բյուջետային մուտքերի սղության առաջ կանգնած պետբուջե լրացուցիչ գումարներ գանձել և երկրորդ՝ օգտագործել այս համակարգը՝ որպես քաղաքական մահակ՝ առավելապես ընդդիմադիր հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացիների դեմ։

 «2025 թվականը լինելու է վտանգավոր տարի. պետական բյուջեի պլանները չեն կարողանում ապահովել։ Մարդիկ ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. օրինակ՝ շրջանառության հարկի ներդրումը որոշ ոլորտների համար, հետո կթանկանա էլեկտրաէներգիան, գազը, ջուրը… թանկացումներ կունենանք, ինչը նշանակում է, որ կունենանք հարկման նոր բազաներ և թանկացումներ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նաիրր Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ քանի որ քաղաքացիներին հարկելը համընդհանուր հայտարարագրման ուղիղ հետևանք է լինելու, ուստի դրա դեմ է պայքարում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ բացելով գրասենյակներ Հայաստանում՝ քաղաքացիներին բացատրելու համար, որ համընդհանուր հայտարարագրի ներկայացումից հետո իրենք ընկնելու են հարկային նոր բեռի տակ։

Կարդացեք նաև

«Օրինակ՝ եթե գյուղացին իր կովը ծախի 300.000 դրամով, դրանից 60.000 դրամ հարկ պետք է վճարի։ Երբ գնում են և Հանրային հեռուստաընկերության եթերից խոսում են, թե մինչև 300.000 դրամի դեպքում հարկ չի գեներացվելու, դա այդպես չէ. չի գեներացվելու միայն 2025 թվականի համար։ Հաջորդ տարվանից 300.000 դրամի պարագայում էլ գոյանալու է 20 տոկոս հարկ»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ եթե չկա պայմանագիր, ապա անգամ 300.000 դրամ  գումարը համարվելու է հարկվող եկամուտ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս