![](/banners/BeFunky-design.jpg)
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/chanaparh-4.jpg)
Փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: