
Մինսկի խմբի փակ հանդիպում՝ Ժնևում

168.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ և կիրակի օրերին, շվեյցարական Ժնև քաղաքում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահները՝ ռուս Իգոր Խովաևը, ամերիկացի Լու Բոնոն և ֆրանսիացի Բրիս Ռոքֆոյը:
Ոչ հրապարակային այդ հանդիպմանը, ըստ մեր տեղեկությունների, մասնակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ուշագրավ է, որ այդ հանդիպմանը նախորդել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հուլիսի 6-ի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 10-ին Իգոր Խովաևը նույնպես այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զուգահեռաբար, նա եղել էր նաև Բաքվում և Իլհամ Ալիևի և այլ պատոնատար անձանց հետ: