Բաժիններ՝

Դանակահարություն Նիդերլանդներում․ կա զոհ և վիրավորներ

Նիդերլանդների Լեյդեն համալսարանական քաղաքում դանակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել եկեղեցու կողմից ղեկավարվող կենտրոնում, որտեղ գործում են անտուն մարդկանց, միգրանտներին և ապաստան հայցողներին օգնող մի շարք մարդասիրական կազմակերպություններ։ Տղամարդը մտել է կենտրոն տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։30-ին, անհայտ պատճառներով դանակահարել մարդկանց և փախուստի դիմել։

Ստացած վիրավորումներից տեղում մահացել է 66-ամյա մի տղամարդ։ Մյուս երկու վիրավորները հոսպիտալացվել են։

Բոլոր դանակահարվածները կենտրոնի աշխատակիցներ էին։

Ոստիկանությունը դիմել է հանրության օժանդակությանը կասկածյալին գտնելու հարցում, սակայն նախազգուշացրել է, որ ոչ ոք նրան չմոտենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31