 
                        Զիմբաբվեի նախագահը օրենսդրորեն արգելել է քննադատել իշխանություններին
 
                                    Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան նախագահական ընտրությունների նախօրեին օրենք է ստորագրել, որն արգելում է իշխանություններին քննադատելը: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, օրենքն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից, այնուհետև այն հաստատել Է երկրի Սենատը:
Օրենքը Զիմբաբվեի քաղաքացիներին արգելում է հանրահավաքներ անցկացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իշխանություններին քննադատելու և նրանց տապալելու կոչերով: Նման արարքները որակվելու են որպես երկրի «ինքնիշխանությանն ու ազգային շահերին դիտավորյալ վնաս հասցնելը»։
Նշված հանցագործությունների մեղավորները կարող են զրկվել քաղաքացիությունից, ազատազրկվել մինչև 20 տարի ժամկետով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        