Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվը հասել է 145-ի

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 145 մարդ է զոհվել անձրևների առաջացրած հեղեղումների և սողանքների հետևանքով: Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվել էր 100-ից ավելի զոհի մասին։

Զոհերից 91-ը գրանցվել են Հիմաչալ Պրադեշի նահանգում։

Ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 շենք, շուրջ 1000 շենք վնասվել է։ Վնասը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներով։

256 զբոսաշրջիկներ ստիպված են եղել 5 օր սպասել տարհանման` ճանապարհների հեղեղման պատճառով։ Ճանապարհները բացվելուց հետո՝ հուլիսի 13-ին, նրանց հնարավոր է եղել տարհանել։

Հորդառատ անձրևները հանգեցրել են այն բանին, որ Դելիով հոսող Յամունա գետի ջրի մակարդակը հասել է ռեկորդային նշագծի: Դա լուրջ վնաս չի պատճառել քաղաքին, սակայն ափամերձ տարածքներն ու ճանապարհները մասամբ հեղեղվել են։ Իշխանությունները տարհանել են մոտ 24 հազար մարդու: Գետի ջրի մակարդակը հուլիսի 14-ին սկսել է նվազել։

Օդերևութաբանները Ուտարակհանդի և Հիմաչալ Պրադեշի նահանգներում անձրևի վտանգի դեղին մակարդակ են հայտարարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս