Բաժիններ՝

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ

«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է Rueters գործակալությունը։

«Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։

Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է առաջին աստիճանի ուժգնության փոթորկի՝ 150 կմ/ժամ քամու արագությամբ։

Հեղեղումների հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա, Սանկտ Պետերբուրգ և Քլիրուոթեր քաղաքներում։

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ «Միլթոն»-ն արդեն առաջացրել է առնվազն 19 պտտահողմ՝ բազմաթիվ շրջաններում ավերածություններ անելով, ոչնչացնելով 125 տուն։

Ֆլորիդան արդեն տուժել էր երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարաբ-արևմտյան 6 նահանգների հարվածած «Հելեն» փոթորկից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031