Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման ժամանակ զգալի քանակությամբ F-35 կործանիչների ոչնչացման մասին

Իսրայելի ռազմական օբյեկտների վրա Իրանի պատասխան հրթիռային հարձակումը հանգեցրել է զգալի թվով իսրայելական F-35 կործանիչների ոչնչացմանը: Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին։

Թեհրանում չորեքշաբթի անցկացված գագաթաժողովի ժամանակ բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի արձակած հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել են նախանշված թիրախները։

Հրթիռային հարվածի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միաժամանակ իրականացրել է «կիբերանվտանգության և էլեկտրոնային պատերազմի գործողություններ Իսրայելի ռեժիմի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ հնավարություն տալով հրթիռներին խոցել իրենց նախանշված թիրախները» հավելել է իրանցի գեներալը:

Ըստ Գեներալ Ջաբարիի՝ իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական F-35 կործանիչներն ու անգարները՝ ոչնչացնելով այդ ռազմական թանկաեք ինքնաթիռների զգալի մասը։ Նա նշել է, որ «սիոնիստական ​​ռեժիմի ու ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական ծառայությունների համար լիովին անսպասելի են եղել, թեև իրանական հարձակումը հետ մղելու համար նրանք գործի են դրել են իրենց ամբողջ ժամանակակից սարքավորումներն ու ռազմական տեխնիկան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031