Բաժիններ՝

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 10-ին) գիշերը մոտավորապես ժամը 1։00-ին հակառակորդ իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի հյուսիսի ուղղությունից՝ թիրախավորելով Հոմսի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտում ավտոմոբիլային գործարանը և Համայում գտնվող ռազմական օբյեկտ», – հաղորդում է գործակալությունը։

Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածից զոհվել էր 7 մարդ։ Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Դամասկոսում իսրայելցիների թիրախը եղել է շիա «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031