Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes

Ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն՝ ըստ Forbes-ի։

Պարբերականն այս շաբաթ թարմացրել է Սվիֆթի կարողության իր գնահատումները, որն արդեն կազմում է 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա գերազանցում է նախորդ ռեկորդակիր Ռիհաննայի կարողությունը, որն, ըստ Forbes-ի, կազմում է 1,4 միլիարդ դոլար։

Ըստ տարբեր հրապարակումների՝ 34-ամյա Թեյլոր Սվիֆթը միլիարդատեր է դարձել 2023 թվականին, մասամբ շնորհիվ իր «Էրաս» համաշխարհային համերգային շրջագայության եկամուտների։

Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցանկում Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է 2117-րդ տեղը։ Իսկ արտիստների շարքում նա գրավում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով ամերիկացի ռեփեր և գործարար Ջեյ Զիին, որի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031