Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է խստացնել հակաիրանական պատժամիջոցները՝ Իսրայելի պատասխանի սահմանափակման դեպքում. Bloomberg

ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է սահմանափակել Իրանի դեմ պատասխան հարվածի մասշտաբը՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դիմաց։

Այդ մասին Bloomberg-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները։Ըստ նրանց տվյալների՝ ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իսրայելի հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին կարող են ցնցել էներգետիկ շուկաները։

Վաշինգտոնը փորձում է համոզել Իսրայելին պատասխան հարձակումների համար թիրախներ ընտրելիս սահմանափակվել ռազմական օբյեկտներով, իսկ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է խստացնել տնտեսական պատժամիջոցները Թեհրանի դեմ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իր երկիրը չի ​​հրաժարվում Իրանին հարված հասցնելու ծրագրերից՝ ի պատասխան նրա հրթիռային հարձակման։

«Մեր հարձակումն Իրանի վրա կլինի մահաբեր, ճշգրիտ և ամենից առաջ՝ անսպասելի։ Նրանք չեն հասկանա, թե ինչ կատարվեց և ինչպես դա կատարվեց։ Նրանք կտեսնեն հետևանքները», – ասել է Գալանտը։

Իր հերթին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտնել է, որ իր կարծիքով՝ Իսրայելի ղեկավարները հաշվի կառնեն ԱՄՆ նախագահի և քաղաքական գործիչների արտահայտած մտահոգությունները։

Նա նշել է, որ այս ամենը տարածաշրջանային հակամարտության էսկալացման իրական վտանգ է պարունակում։

Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցել է հրթիռների մեծ մասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031