Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Թմրանյութը հայտնաբերվել է սուրճի տոպրակների մեջ զննության սարքավորումների միջոցով, բեռը հասել է Բելգիայի Անտվերպեն նավահանգստից:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում գործողություն է իրականացնում, որպեսզի ամրապնդի սեփական քաղաքական դիրքերը:
ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեսթ Ուոլանդերը հրատարակչությանը հայտնել է, որ Վաշինգտոնը չի կարողացել Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկել նույն ծավալով, ինչ Ռուսաստանի դեմ պայքարի նախորդ երկու տարիներին։
Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
Այս արձակումից 10 օր առաջ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռ էր արձակել։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 25 490-ի։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։
Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների (փրայմերիզ) քվեաթերթիկների 75 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Թրամփը հավաքել է ձայների 55 %-ը, Նիկի Հեյլին՝ 43,6 %-ը։
Այժմ օրինագիծը պետք է հաստատի ու ստորագրի հանրապետության նախագահը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս. հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի դեմ Իրաքում և Սիրիայում իրականացված հարձակումների։
Թուրքիայի խորհրդարանը երեկ գիշեր վերջապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախարարության շենքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրումների նախարար և Աբու Դաբիի զարգացման հոլդինգի գործադիր տնօրեն Հասան Ալսուվայիդի հետ
Գերմանիայի քիմիական արդյունաբերության ոլորտը, որը Եվրոպայում ամենամեծն է, սկսել է դժվարություններ ունենալ Կարմիր ծովով մատակարարման ձգձգումների պատճառով՝ դառնալով ամենախոշոր արդյունաբերությունը, որը նախազգուշացնում է մատակարարման խափանումների մասին։ Այդ ամենը որոշ ընկերությունների ստիպել են կրճատել արտադրությունը:
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ծայրահեղ աջ կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։
Մեծ Բրիտանիայում պետք է ամբողջությամբ արգելվեն մաչետներն ու զոմբի դանակները, հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը` կոչ անելով կառավարությանը արագացնել այդ զենքերի հասանելիությունը սահմանափակելու ծրագրերը, հաղորդում է PA Media-ն:
Հնդկական ֆոնդային շուկայի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է Հոնկոնգի կապիտալիզացիային, գրում է Bloomberg-ը։
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինն այցելել է Իրաք և քննարկել «հակաահաբեկչական համագործակցության և անվտանգության այլ հարցեր» իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ, հայտնում է Hurriyet-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է նմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ում աջակցում է ողջ ժողովուրդը, բայց դա չի ստացվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մենք ականատես ենք լինում կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խարխլելու աճող փորձերի, աճող ազգայնականության և մարդու իրավունքների խախտումների, ԵԽԽՎ-ում իր ելույթում ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել Մերձավոր արևելքում ճգնաժամի լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները և չկիրառել վետոյի իրավունքը, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հումանիտար հրադադար հայտարարելու մասին բանաձև է առաջարկվում: Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լավրովի CBS-ին տված հարցազրույցը:
Մինչև վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու մեջ մեղադրած Փաշինյանը հիմա գնում է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու ճանապարհով և հայտարարում մի բան, ինչը 2021 թվականին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թե Հայաստանը պետք է մշակի նոր Սահմանադրություն։
Ռուսաստանն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, դաշինքն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Մոսկվան ճիշտ պատկերացում ունենա իր մարտունակության աստիճանի մասին: Այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի հայտարարությունը:
Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների և էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արևմտյան և արևելյան պարադիգմների առճակատման կենտրոնում:
«Լավրովն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է, որպեսզի իր հովանու ներքո ստորագրվի փաստաթուղթ, սակայն Երևանը դրան դեմ է։ Ընդհանուր առմամբ մեծ անհանգստություն այս մասով չկա, քանի որ ՌԴ-ն ունի միայն խաղաղապահների հարց, որի շուրջ, ինչպես բազմիցս հայտարարել է, կպայմանավորվի Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։