Ինչպես տեղեկացնում է asbarez.com-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 22-ին երեկոյան այցելել է Երևանի կոնյակի գործարան, այնուհետև՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Երևանի կոնյակի գործարանում հայտնի դերասանը 100LIVES նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Արարատ» թանգարանի ժառանգությանը:
«Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- նշեց Քլունին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում, հյուրընկալվել է Քեմբրիջի դուքս, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի տանը, ճաշել նրա, Քեյթ Միդլտոնի և արքայազն Հարրիի և փոքրիկ Ջորջի հետ:
«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը միանում են Երևանի 2016թ. Aurora Dialogues քննարկումներին՝ մտքեր ու տեսակետներ փոխանակելու աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:
Բրիտանիայի խորհրդարանը երեկ միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման գործողությունները:
Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Պարենամթերքի Guan Sheng Yuan խոշոր ընկերության նախկին ղեկավար, չինացի գործարար Վենգ Մաոն զոհվել է Յունտայ սարի վրա (Հենանի նահանգ) տուրիստական զբոսանքի ժամանակ: CCTV News չինական լրատվական հեռուստաալիքը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին:
BBC-ինփորձել է 90 վայրկյանում հնարավորինս ավելի շատ հետաքրքրաշարժ եւ քիչ հայտնի փաստեր պատմել Եղիսաբեթ Բ-ի կենսագրությունից:
Հայրենիքը պահում են սահմանագծում, հանձնում` աշխատասենյակներում: Դա իրականություն է, որն այլևս թաքցնել հնարավոր չէ, որովհետև համազգային ողբերգությունը չի կարող պետական գաղտնիքի նշանակություն ունենալ:
Նրա խոսքով՝ երևի մենք առաջնորդվում ենք «Լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով: Նա կարծում է, որ, թեկուզ ուշացած, բայց այդ քայլերը կենսական են, պարտադիր են՝ մշակել այն իրավաքաղաքական փաթեթը, որը մեզ հիմք կտա պահանջատիրության տարբեր ասպեկտները լուծելու համար՝ դրանք լինեն մշակութային, տարածքային, ֆինանսական և այլն: Ռ. Մելքոնյանը կարծում է և վստահ է, որ այն փաթեթը, որ մշակվել է Հայաստանում, պատասխան կտա տարբեր հարցերի, քանի որ, նրա խոսքով՝ այդ փաթեթում հարցերի բավականին լայն սպեկտր է ընդգրկված:
Ա. Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ պետական մակարդակով փորձ է արվում ստեղծելու մի իրավաքաղաքական փաթեթ՝ խնդիրը համապատասխան մարմիններին ներկայացնելու համար: Նա կարծում է, որ այս ուղղությամբ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կան: «Թեպետ նախորդ տարիների փորձը, Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, դրանից հետո՝ Ցյուրիխյան արձանագրությունները, մեզ հուշում են, որ, երբ պետական մակարդակով արվում է քայլ, հետո կարող մեկ քայլ նահանջ արձանագրվել, և այս գործընթացը պահանջատիրական ոգով, մեր ցանկացած հունով առաջ չընթանա»:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով ապրիլի 22–ին տեղի է ունեցել ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինյալ ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 22-ին հրթիռակոծել են Հալեպի մի քանի շրջաններ:
Այցի ընթացքում Պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ պետք է ճաշեն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների՝ թագուհի Էլիզաբեթի և Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ:
Երեկ երեկոյան Ադրբեջանի Բադամդար ավանի «Բուլագ» ռեստորանում զինված ընդհարում է տեղի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (azadliq.org):
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:
«Պրակտիկ տեսանկյունից ես բազմաթիվ հնարավորություններ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման համար մոտ ապագայում, մոտակա մի քանի տարում, իսկ գուցե՝ ավելի շատ»,- հայտարարել է Լյուտը:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ին առնթեր եվրոպական հարցերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը:
Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որը պայքարում է Եվրամիության երկրներ ապօրինաբար ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգների դեմ:
Մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում:
Ադրբեջանական պատվիրակությանը, որն ուղևորվել էր Թբիլիսի՝ ապրիլի ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ ցույց անելու նպատակով, չեն թողել մուտք գործել Վրաստան, հայտնում է Haqqin.az-ը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների նպատակը եղել են կոնկրետ չվերթերի ուղևորները, որոնք ուղևորվում էին Ռուսաստան, Իսրայել և ԱՄՆ, գրում է La Derniere Heure-ը:
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։
Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը: