Բաժիններ՝

Ռուսաստանը զսպում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը. Վաշինգտոն

Մոտակա տարիներին ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի Ռուսաստանի ապակայունության ռիսկի պատճառով: Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը, հայտնում է  Reuters-ը:

«Պրակտիկ տեսանկյունից ես բազմաթիվ հնարավորություններ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման համար մոտ ապագայում, մոտակա մի քանի տարում, իսկ գուցե՝ ավելի շատ»,- հայտարարել է Լյուտը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կարևոր դերը ռազմավարական իրավիճակում զսպում է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը:

Բացի այդ՝ Լյուտը նշել է, որ մոտ ապագայում անհնար կլինի հասնել այն բանին, որ Ուկրաինան և Վրաստանը համալրեն դաշինքի շարքերը:
Կրեմլը ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնալիք է համարում՝ ուղղված Ռուսաստանի ազգային անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930