Ադրբեջանում զինված միջադեպի հետևանքով տուժել է ԱՄՆ փոխդեսպանի ավտոմեքենան
Երեկ երեկոյան Ադրբեջանի Բադամդար ավանի «Բուլագ» ռեստորանում զինված ընդհարում է տեղի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (azadliq.org):
Հրաձգության հետևանքով վնասվածքներ է ստացել 2 մարդ, իսկ կոնֆլիկտի պատճառը եղել է պարտքային վեճի հետևանքով առաջացած կոնֆլիկտը:
Որոշ տվյալների համաձայն՝ ոստիկանությանը հրաձգության մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերեք Հոգանը, ում մեքենան կայանված է եղել ռեստորանի դիմաց: Փամփուշտներից մեկը դիպել է դեսպանության ավտոմեքենային, սակայն մեքենայում գտնվող վարորդը չի տուժել:
Turan գործակալությանը ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Հոգանը այդ պահին մեքենայում չի գտնվել: Տուժածներ չկան:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: