Բաժիններ՝

Արարատ լեռը գերել է Լավրովին

Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Լավրովն այդ լուսանկարում իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,­- գրել է Զախարովան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21­22-­ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում էր: Նրան ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930