Կանադայի վարչապետը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է asbarez.com-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Իր հայտարարության մեջ կանադացի վարչապետը հիշեցրել է Կանադայի Սենատի և Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերը:
«Կանադացիները պահպանում են հիշողությունը նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց կյանքը, ովքեր տառապել են Ցեղասպանության ընթացքում ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այդ մարդկանց սերունդներին, ներառյալ նրանց, ովքեր ներկայում Կանադան իրենց տունն են համարում»:
Ինչպես գրում է asbarez-ը, Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) ողջունել է Ջասթին Տրյուդոյի հայտարարությունը: