![](/banners/BeFunky-design.jpg)
Էլիզաբեթ II-ը Բարաք Օբամային դիմավորել է Վինձորի դղյակում
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Obama.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ պետք է ճաշեն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների՝ թագուհի Էլիզաբեթի և Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ:
Հաղորդվում է, որ Օբամա ամուսիններն ուղղաթիռով վայրԷջք են կատարել մարգագետնում, որտեղ նրանց դիմավորել են Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայազն Ֆիլիպը, հայտնում է People-ը:
Ողջույնի խոսքերից հետո նախագահական զույգը ուղևորվել է դեպի «Ռեյնջ Ռովերի» կողմը«, որը վարել է 94-ամյա արքայազնը:
Այդկերպ, Օբաման դարձել է օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, որն արժանացել է Բրիտանիայի թագուհուն նրա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու պատվին: