
Ֆրանսիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Ադրբեջան

Ֆրանսիայի ԱԳՆ-ին առնթեր եվրոպական հարցերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը:
Տեղեկությունների համաձայն՝ Առլեմ Դեզիրը կմասնակցի ապրիլի 25-27-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին:
Այցի ընթացքում սպասվում են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, հայտնում է haqqin.az-ը: