Ջորջ Քլունին այցելել է Երևանի կոնյակի գործարան և «Թումո» կենտրոն

«Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 22-ին երեկոյան այցելել է Երևանի կոնյակի գործարան, այնուհետև՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Երևանի կոնյակի գործարանում հայտնի դերասանը 100LIVES նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Արարատ» թանգարանի ժառանգությանը:

Qluni (19)

Թանգարանի այցելուները հատկապես տպավորվել են Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոպատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից և, չնայած վերապրած ողբերգությանը, կարողացել է կյանքում և ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել:

«Մեզ համար մեծ պատիվ է Երևանի կոնյակի գործարանում՝ վերածննդի ու նոր կյանքի հավերժ խորհրդանիշ Արարատի հայացքի ներքո ողջունել Aurora Prize-ի համահիմնադիրներին ու հյուրերին»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

Այնուհետև Ջորջ Քլունին այցելել է «Թումո» կենտրոն: Ջորջ Քլունին Ռուբեն Վարդանյանի և «Թումո» կենտրոնի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ շրջել էկենտրոնով, լսել պատանիների երաժշտական կատարումները և լուսանկարվել ուսանողների հետ:

Qluni (15) Qluni (3) Qluni (1) Qluni (10) Qluni (14) Qluni (16) Qluni (23) Qluni (26) Qluni (21) Qluni (22) Qluni (30) Qluni (25) Qluni (24) Qluni (18) Qluni (13) Qluni (12) Qluni (11) Qluni (7) Qluni (5) Qluni (4) Qluni (2) Qluni (6) Qluni (8) Qluni (9) Qluni (17) Qluni (28) Qluni (27) Qluni (29) Qluni (1)

Լուսանկարները՝ «Երևանի կոնյակի գործարանի» և «Թումո» կենտրոնի

Տեսանյութեր

Լրահոս