
Արքայազն Ջորջը Բարաք Օբամային գիշերազգեստով է դիմավորել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում, հյուրընկալվել է Քեմբրիջի դուքս, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի տանը, ճաշել նրա, Քեյթ Միդլտոնի և արքայազն Հարրիի և փոքրիկ Ջորջի հետ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի փոքրիկ գահաժառանգը ԱՄն նախագահին դիմավորել է գիշերազգեստով:
Հայտնի է, որ բրիտանական պալատում ընթրիքը եղել է մասնավոր, այդ պատճառով էլ համացանցում մեկ-երկու լուսանկար է սպրդել, գրում է Daily Mail-ը: Լուսանկարներից մեկում արքայազն Ջորջը երևում է մանկական խալաթով, քանի որ արդեն պատրաստվում էր քնել:
Երեխային թույլատրել են մի քիչ ուշ քնել, որպեսզի կարողանա շնորհակալություն հայտնել իր նվերի՝ փայտե ձիուկի համար, որը Օբաման և Միշելը նվիրել էին այն օրը, երբ ինքը լույս աշխարհ էր եկել:
Ավելի վաղ Օբաման հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ ու հայտարարել, թե ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում:
Այնուհետև Օբաման հանդիպել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ, ով ապրիլի 21-ին դարձավ 90 տարեկան: