![](/banners/BeFunky-design.jpg)
Պենտագոնն առաջին անգամ կարող է ունանալ կին ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/867641.jpg)
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը։
Քելլի Այոթը կարող է դառնալ Պենտագոնի առաջին կին ղեկավարը:
Նյու-Հեմփշիրի սենատորի թեկնածու Այոթը հոկտեմբերի 8-ին պարտվել է դեմոկրատ Մեգի Հասենին:
Ավելի վաղ, հոկտեմբերի 8-ին Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին երդման արարողությունից հետո: