Թրամփը վստահեցրել է, որ հիանալի նամակ է ստացել Վլադիմիր Պուտինից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է  հաղթանակից հետո իր առաջին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Խոսելով քաղաքականության մասին` Թրամփը տեղեկացրել է, որ արդեն իսկ ուղերձներ է ստացել համաշխարհային շատ առաջնորդներից, բացառությամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, իսկ նրանցից որոշներից հետ ունեցել է հեռախոսազրույց: Թրամփն ընդգծել tr՝ ավելացնելով, որ շուտով նրանց միջև կայանալու է հեռախոսազրույց: Միաժամանակ, պարբերականը միլիարդատերի ուղիղ խոսք չի մեջբերել:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ առաջնորդը չի նախատեսում կապ հաստատել Թրամփի հետ` մինչ պաշտոնապես նախագահի լիազորությունները ստանձնելը:

Տեսանյութեր

Լրահոս