Իշխանությունները հոլանդացուն կհարկադրեն ջրանցքից որսալ 80 ոսկե ձկնիկները
Նիդեռլանդների իշխանությունները Վենենդալ քաղաքի բնակչից պահանջել են բռնել այն ոսկե ձկնիկները, որոնց նա բաց է թողել ջրանցքում, հաղորդում է BBC News-ը։
Նիդեռլանդների Ձեռնարկչական գործունեության գործակալությունը Հանս վան Մանենին մեկ ամիս է տվել պահանջի կատարման համար: Դրանից հետո ձկնիկների որսով կզբաղվեն պետական ծառայողները, իսկ նա ստիպված կլինի վարձատրել նրանց աշխատանքը:
2016 թվականի հունիսին Վան Մանենը Վենենդալում քաղաքի ջրանցք է բաց թողել 80 ոսկե ձկնիկներ եւ 200 ոսկեգույն յազեր: Նա պնդում է, թե դա արել է կենդանիների նկատմամբ ունեցած սիրուց: Բացի դրանից, տղամարդը հուսով է, որ ոսկե ձկնիկներով ջրանցքը կդառնա տեսարժան վայր:
Իշխանությունները պնդում են, որ նրա գործողությունները խախտել են ինվազիվ տեսակներից երկրի բուսական եւ կենդանական աշխարհը պաշտպանող օրենքները:
Նրանք երկյուղում են, որ ջրմուղով ձկնկիթը կհայտնվի այլ ջրամբարներում, եւ ոսկե ձկնիկները կսկսեն խաչասերվել Նիդեռլանդներում բնակվող ոսկե ծածանների հետ: