Բաժիններ՝

ԵՄ­-ի դատարանը գործատուներին թույլատրել է աշխատավայրում հիջաբ կրելու արգելք սահմանել

Եվրոպայի արդարադատության դատարանը հաստատել է աշխատավայրում ծառայողներին հիջաբներ (մահմեդական կանանց գլխաշոր) եւ «կրոնական պատկանելության այլ խորհրդանշաններ» կրելն արգելող կանոններ սահմանելու գործատուների իրավունքը:  Այս մասին ասված է դատարանի՝ մարտի 14-­ին հրապարակված վճռում:

«Ներքին կարգապահության նորմաները, որոնք արգելում են աշխատավայրերում քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական պատկանելության տեսանելի խորհրդանշանների կրումը, ուղղակի խտրականություն չեն»,­-ասված է դատարանի վճռում:

Դատարանը հավաստել է, որ այդ արգելքները չեն խախտում Եվրամիության նորմաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031