Բաժիններ՝

Ամերիկացու «կեղտոտ հնոտիքը» վաճառել են մեկուկես մլն դոլարով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակիչներից մեկը հին ծածկոցը, որը նա մի քանի տարի համարում էր կեղտոտ հնոտիք, վաճառել է մեկուկես մլն դոլարով: Այդ մասին CNBE հեռուստաալիքը հայտնել է իր սյուժեներից մեկում:

Դեռ 2012 թվականին տեղի ունեցած պատմությունը հայտնի է դարձել միայն այժմ: Հյուսն Լորեն Քրայթցերը, որի ոտքը անդամահատել են 2007 թվականին, երկար ժամանակ ապրում էր 200 դոլար հաշմանդամության նպաստով: Մի օր նա իր մահացած տատիկի բնակարանում ծածկոց է գտել, որը մեկ անգամ էին օգտագործել, երբ կատուն ձագ էր բերում: Տղամարդն այն իր տանը պահել է յոթ տարի: Նա պատմել է, թե ինքը չէր կարող ապահովել իր երեխաներին, ուստի նրանց ուղարկել է ազգականների մոտ, իսկ ինքն սկսել է խմել:

2011 թվականին նա հեռուստացույցով տեսել է մի սյուժե, որտեղ խոսել են հին արժեքավոր ծածկոցի մասին, որը 1800-ական թվականներին կարվել է նավահո ցեղի կողմից: Հաղորդավարի խոսքով՝ այն կարելի է վաճառել 500 հազար դոլարով: Քրայթցերը տատիկի հին ծածկոցը համեմատել էհեռուստացույցով ցուցադրվածի հետ եւ եկել այն եզրակացության, որ դրանք նույնական են:

Չնայած իր մոր այն խոսքին, թե «ոչ ոք նույնիսկ 10 դոլար չի տա դրա համար», ծածկոցով հետաքրքրվել են John Moran աճուրդի տանը, որտեղ խոստացել են ծածկոցը վաճառել 200 հազար դոլարով: Հաղորդվել է, որ աճուրդը տեւել է մեկ րոպեից փոքր-ինչ ավելի, արդյունքում ծածկոցը վաճառել են մեկուկես միլիոն դոլարով: «Ես չէի կարողանում հավատալ այդ ամենին: Ամբողջ կյանքում դժվար եմ ապրել: Իսկ այժմ հարստացել եմ»,- նշել է ամերիկացին: Նաեւ հայտնի Է, որ անտիկվարիատի գնորդն ավելի ուշ ծածկոցը վաճառել է 1,8 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս