Բաժիններ՝

Հնդիկ զինվորները համաշխարհային ռեկորդ են սահմանել մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվով

Հնդկաստանի Բանգալոր քաղաքի արվարձանում զինվորական մոտոցիկլիստների «Թոռնադո» թիմը գերազանցել է համաշխարհային ռեկորդը մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվաքանակով:

Այս մասին հայտնել է India Today հրատարակությունը: Նրանք օգտագործել են Royal Enfield մակնիշի մոտոցիկլետը, որն աննշան ձեւափոխման է ենթարկվել: Մեկը նստել է ղեկի առջեւ, մյուսը կանգնել է հետեւից, իսկ մնացած 56-ը մագլցել են կողերից ավելացված շերտաձողերին: 58 հոգին մոտոցիկլետով ընթացել են 1200 մետր: Նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախկին ռեկորդը նույնպես պատկանում էր հնդիկներին, բայց այն սահմանել էր մի այլ թիմ. 2010 թվականին մոտոցիկլետի վրա էին մագլցել Հնդկաստանի կապի զորքերի 56 զինվոր եւ սպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930