
Եգիպտոսի դատախազությունը հայտնել է մզկիթի վրա հարձակվողների ձեռքում ԻՊ դրոշի առկայության մասին

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սինայի թերակղզու հյուսիսային շրջանում էր-Ռոուդա մզկիթի վրա հարձակված ահաբեկիչները պահել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Այս մասին հայտնում է ՄԵՆԱ գործակալությունը:
Հաղորդվում է, որ հարձակվողները մոտ 25-30-ն են եղել: Նրանք մզկիթի մոտ են եկել 5 մեքենայով, հատուկ համազգեստ հագած: Նրանք կանգնել են դռների ու պատուհանների մոտ և ավտոմատներից սկսել կրակել աղոթող անձանց վրա:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի, նրանցից 27-ը երեխաներ են: Տուժել է ևս 128 մարդ:
Եգիպտոսում կատարվածից հետո եռօրյա սուգ է հայտարարվել: